Գործընթացները մտահոգիչ են. ԱԺ նախկին խոսնակը` Արցախի հարցում իշխանության սխալների մասին

Տիգրան Թորոսյանի կարծիքով` ժամանակակից հայկական դիվանագիտությունը որակյալ փորձագիտական աջակցության կարիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադարձությունների զարգացումները մտահոգիչ են։ Այս մասին այսօր ասաց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը «Լույս» հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։

Թորոսյանը համամիտ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշման հետ, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից։

Ադրբեջանի արարքները պետք է միջազգային հակազդեցության արժանանան. Արցախի ԱԳՆ

Թորոսյանի խոսքով` դա շատ վիճելի հայտարարություն է. ԱԺ նախկին խոսնակը չի հիշում ոչ մի հակամարտություն, որի դեպքում այս կամ այն տարածքային անջատումը մետրոպոլիայից գոհացներ վերջինիս։ Այդ առումով քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանի ու Արցախի ցանկությունների համաձայն հակամարտության կարգավորումը, չի կարող դուր գալ Ադրբեջանին, հետևաբար, Հայաստանի իշխանության այդ ուղերձը Ադրբեջանը դժվար թե ընկալի։

Թորոսյանի կարծիքով` իշխանության ևս մեկ անհասկանալի ուղերձ է այն պնդումը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է պարզաբանեն Մադրիդյան սկզբունքների դրույթները։ Իշխանությունն այդ պահանջը պարզաբանում է այն բանով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում դրանք։ Տարընթերցումներից խուսափելու համար միջնորդներն իրենք պետք է պարզաբանումներ անեն։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

Թորոսյանի խոսքով` Մադրիդյան սկզբունքներում ամեն ինչ պարզ է շարադրված, իսկ մեկնաբանություն անելը միջնորդների խնդիրը չէ։

ԱԺ նախկին խոսնակի խոսքով` ժամանակակից իրողություններում հայկական դիվանագիտությունը փորձագիտական աջակցության պակաս ունի։ Ցանկացած արդյունավետ բանակցություն անհնար է առանց բարձրակարգ մասնագետների, որոնք կարող են իշխանությանը խորհուրդներ տալ

Արցախը բե՞ռ է, թե՞ հաղթաթուղթ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր