Ադրբեջանի արարքները պետք է միջազգային հակազդեցության արժանանան. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ–ն հիշեցնում է` Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը»։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանության մեջ։

Նոր նշանակում Արցախում. Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է

Անի Սարգսյանի խոսքով` այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։

«Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն Արցախի ինքնիշխան իրավունքն է և հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը: Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական և լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաև հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը»,–ասված է հայտարարության մեջ:

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Սարգսյանի գնահատմամբ` Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, և քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։

«Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են և պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից»,–ասում է Անի Սարգսյանը։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

Նշենք, որ ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքը։

Սարգսյան. «Սահմանափակվել են «տերպետրոսյանական կռուգով», սա անհանգստություն է հարուցում»