Սուրճն օգնում է պայքարել շաքարախտի ու ճարպակալման դեմ. սենսացիոն բացահայտում

Կոֆեինը նպաստում է նիհարելուն` քայքայելով մարդու օրգանիզմի ճարպահյուսվածքի տեսակներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik.Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոֆեինը խթանում է գորշ ճարպային հյուսվածքի գործառույթը` նպաստելով կալորիաների այրմանը։ Փորձերի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Ո՞ր հիվանդությունից կհաջողվի խուսափել օրական երեք բաժակ սուրճ խմելու դեպքում

Հետազոտության ընթացքում գիտնականները ջերմատեսային տեխնիկա են օգտագործել, ինչը թույլ է տալիս հետևել մարդու օրգանիզմում առկա շագանակագույն ճարպի պաշարները։

Բժշկական գիտությունների թեկնածու Ռիմա Մոյսենկոյի խոսքով` արագ լուծվող սուրճը միայն նպաստում է քաշ հավաքելուն։ Բացի դրանից, պետք է զգույշ լինեն բարձր ճնշում ունեցող մարդիկ։

Փորձին մասնակցել են ինը մարդ։ Նրանց միջին տարիքը 27 տարեկան է եղել։ Պարզվել է, որ սուրճը տերմոգենեզն ավելացնում է անրակների վերին հատվածում, որտեղ կուտակվում է շագանակագույն ճարպը։ Հեղինակները նշում են, որ շագանակագույն ճարպի ակտիվացումը դրական է ազդում մարսողության վրա ու թույլ է տալիս վերահսկել քաշը։

Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ