Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Վիետնամ և Սինգապուր

ՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6–ը կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ հուլիսի 7-9-ը ՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)։ Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Փաշինյանի պատվիրակության կազմում կլինեն նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ։

ՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։