Պատվիրակության լիազորությունները չեն սահմանափակի. ԵԽԽՎ–ն մերժեց հակառուսական փոփոխությունը

Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Ռուսական պատվիրակությունն ավելի վաղ հայտ էր ներկայացրել ԵԽԽՎ–ում իր լիազորությունները հաստատելու համար, սակայն որոշ պատվիրակություններ վիճարկել էին դա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի մերժեց ուկրաինական պատվիրակության` Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերաբերյալ բանաձևի նախագծում փոփոխություն կատարելու առաջարկը։ Այս մասին հայտնում է RT–ն։

Пленарное заседание зимней сессии Парламентской ассамблеи Совета Европы
Հայ պատգամավորները կանխել են ԵԽԽՎ–ում ադրբեջանցի մարդասպանների հերոսացման փորձերը

Փոփոխությամբ նախատեսվում էր չհաստատել Ռուսաստանի լիազորությունները, մասնավորապես առաջարկվում էր ավելացնել «չ» մասնիկը գլխավոր նախադասության մեջ. «Վեհաժողովը որոշում է հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները»։ Նախադասությունը ԵԽԽՎ–ի դիտարկմանն էին ներկայացրել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների պատվիրակությունները։

Իրականում ԵԽԽՎ-ում Ռուսաստանին դեմ չեմ քվեարկել. Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը

Ըստ RT տելեգրամ ալիքի` ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը հեռանում է ԵԽԽՎ–ից։

Ավելի վաղ ԵԽԽՎ–ն բանաձև էր ընդունել, որը թույլ է տալիս Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել ամառային նստաշրջանին։ Դրանից հետո ռուսական պատվիրակությունը հայտ էր ներկայացրել ԵԽԽՎ–ում իր լիազորությունները հաստատելու համար, սակայն որոշ պատվիրակություններ վիճարկել էին դա։

Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը