Ինչո՞ւ են նվազել ներդրումները, և ի՞նչ կտա կառավարության ներդրումային քաղաքականությունը

Հայաստանում քաղաքական գործընթացներից 1 տարի անց օտարերկրյա ներդրողները դեռ ուսումնասիրում են այն տարածքը, որտեղ մտադիր են ներդրումներ կատարել։ Տնտեսագետը վերլուծում է ներդրումների ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Օտարերկրյա ներդրումները Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում նվազել են։ Տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ սա ունի իր օբյեկտիվ պատճառները։

Հայ պատգամավորները կանխել են ԵԽԽՎ–ում ադրբեջանցի մարդասպանների հերոսացման փորձերը

«Պատճառներից առաջինը կարող ենք նշել «Ամուլսարի» հանքավայրի շահագործման հետ կապված իրադարձությունները։ Գաղտնիք չէ, որ այնտեղ գործունեություն էր ծավալելու «Լիդիան» միջազգային կազմակերպությունը,  բայց «Բնապահպանական ճակատի» և այլ բնապահպանների կողմից մղվող պայքարի արդյունքում շահագործումը հետաձգվեց։ Հիմա դեռևս փորձաքննության պատասխանին ենք սպասում»,– ասաց տնտեսագետը` հավելելով, որ ցանկացած նոր ներդրող ուսումնասիրելու է, թե տվյալ երկրում որ միջազգային կազմակերպություններն են գործում։ Մինչդեռ, «Լիդիանը», նրա խոսքով, միջազգային ասպարեզում անհայտ ընկերություն չէ։

Տնտեսագետի նշած հաջորդ պատճառը ներդրումային ոլորտի զգայունությունն է։ Հայաստանում քաղաքական գործընթացներից 1 տարի անց էլ օտարերկրյա ներդրողները դեռ ուսումնասիրում են այն տարածքը, որտեղ մտադիր են աշխատել։

Արցախը բե՞ռ է, թե՞ հաղթաթուղթ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր

Ներդրումային ակտիվացման համար դրական գործոն, ըստ  Պանդուխտ Մարտիրոսյանի, կարող է դառնալ ԱԺ–ում այս շաբաթ ընդունված Հարկային օրենսգրքի ու հարակից օրինագծերի փաթեթը։

«Երկար քննարկումների արդյունքում Հարկային օրենսգիրքը թրծվեց։ Այն նոր օրենսգիրք է, որով ձգտում են ավելի լավը դարձնել բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը»,– ասաց նա` հավելելով, որ նոր օրենսգրքից սպասելիքները մեծ են։

Միաժամանակ, կառավարությունը նաև այլ քայլեր է ձեռնարկել ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ, որոնցից Պանդուխտ Մարտիրոսյանն առանձնացրեց ստվերի դեմ պայքարը, իրական մրցակցային միջավայրի ստեղծումը, ներդրողների համար արտոնությունների համակարգի մշակումը։

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

«Ներդրողը չի խուսափելու Հայաստան գալուց, հավասար, իրական մրցակցային դաշտում ներդրումներ անելու խնդրի հետ չի բախվելու»,– ասաց Մարտիրոսյանը։

Ներդրումային քաղաքականությանը, տնտեսագետի համոզմամբ, կարող է նպաստել նաև ՀՀ տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը։ Մինչդեռ, Պանդուխտ Մարտիրոսյանը շեշտում է, որ վերջին շրջանում այդ ուղղությամբ  կատարված գործնական քայլ կամ առավել ևս այդ գոտիներից որևէ ռեալ արդյունք Հայաստանում չի նկատվել։

«Կառավարությունն առաջին քայլով պետք է վերանայի ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, հստակ սահմանելի կամ անմիջական մասնակցություն ունենա այդ գոտիները բնականոն հունի վրա դնելուն»,– ասաց տնտեսագետը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները 2019թ–ի առաջին եռամսյակում նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով:

Եթե 2018թ–ի առաջին եռամսյակում դրանք կազմել են 40 մլրդ 756.6 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3 մլրդ 713.1 մլն դրամ: