Ինչ է փոխանցել ՀՅԴ–ն ՌԴ դեսպանին. հանդիպում է կայացել

ՀՅԴ–ՌԴ դեսպան հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին նշված է ՀՅԴ պաշտոնական կայքում։

ՌԴ դեսպանն ու գլխավոր դատախազը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումները

««Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ՝ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը երեկ` հունիսի 25-ին, հանդիպել են Կոպիրկինի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են. լուսանկար

Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին տեղեկացրել են սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին։ Նրանք Կոպիրկինին են փոխանցել այդ ֆորումի ընդունած հռչակագրի ռուսերեն թարգմանությունը:

Ի դեպ, հռչակագիրն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

ՌԴ դեսպանը ՀՀԿ-ի հետ էլ է հանդիպել. Շարմազանովը խոսեց Կոպիրկին–Քոչարյան հանդիպումից