Հոլանդացի կիսապաշտպանը տեղափոխվել է «Արարատ Արմենիա»

Նոր ֆուտբոլիստը Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն է և Հոլանդիայի գավաթակիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik.«Արարատ Արմենիա» ակումբին է միացել 31-ամյա հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նարսինգը հանդես է եկել հոլանդական «ԱԶ Ալկմար», «Վոլենդամ», «Ցվոլե», «Կամբուր» և մի շարք այլ ակումբներում:

«Արարատ–Արմենիայի» ավագը հեռացավ թիմից

«Ցվոլեի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ:

«Հրազդան» մարզադաշտին նորոգումն էլ չի փրկի. Վանեցյանը` ազգային մարզադաշտի մասին