ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայկական ֆուտբոլային ակումբներից մեկը ֆուտբոլիստ է փնտրում Futboljobs.com միջազգային կայքում։ Ակումբը հայտարարություն է տարածել` նշելով, որ փնտրում է ձախլիկ կենտրոնական կիսապաշտպանի և հարձակվողի` առաջին խմբում խաղալու համար:
Իրանցին օգտվել է Մեսսիի հետ նմանությունից և ինտիմ հարաբերություններ ունեցել 23 աղջկա հետ
Նրանք պետք է նվազագույնը երրորդ դիվիզիոնում խաղալու փորձ ունենան:
Ակումբը ստանձնում է ֆուտբոլիստներին տնով, ուտելիքով և այլ անհրաժեշտ պայմաններով բավարարելու պարտավորությունը, ինչպես նաև պատրաստ է 2500 – 5000 դոլար աշխատավարձ տալ՝ կախված ֆուտբոլիստի հմտություններից:
Արսեն Համբարյանը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը. մանրամասներ
Քանի որ հայտարարությանը կցված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանը, Sputnik Արմենիան կապ հաստատեց ֆեդերացիայի հետ և պարզեց, որ նրանք տվյալ հայտարարության հետ ոչ մի առնչություն չունեն և տեղյակ չեն՝ որ ակումբն է ֆուտբոլիստ փնտրում համացանցով:
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի 2018/19թթ առաջնությունում հանդես են եկել 12 թիմ՝ «Յունիոր», «Երևան», «Բանանց 2», «Արարատ Արմենիա 2», «Լոկոմոտիվ», «Ալաշկերտ 2», «Փյունիկ 2», «Շիրակ 2», «Բանանց 3», «Գանձասար 2», «Արարատ 2», «Էրեբունի»: Բայց «Երևանը» իրավունք է ստացել հանդես գալու բարձրագույն խմբում, իսկ «Էրեբունին» մրցաշրջանի ընթացքում լուծարվել է: 2019/20 թթ առաջին խմբի մրցաշրջանում հանդես եկող թիմերի թիվը կարող է և՛ ավելանալ, և՛ պակասել:
«Անին» իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը