Հայ ճարտարապետի շնորհիվ Ստամբուլի քաղաքապետն իր ծննդավայրը նորովի է բացահայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետն ուշագրավ մի դրվագ է ներկայացրել իր կյանքից` հայ ճարտարապետի հետ ծանոթության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել։ Այս մասին տեղեկացել ենք ermenihaber.am–ից։

«Մեկ մարդու իշխանությունը տապալված է». Կարո Փայլանը` Ստամբուլի ընտրությունների մասին

Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նա նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում կար մի հայ ճարտարապետ, որը լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։

«Խոսքը Թուրքիայում հայտնի հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլու–Մելքոնյանի մասին է։ Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով, որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան»,–գրում է կայքը։

Գեղամյան. «Ստամբուլի ընտրություններ չեն նախանշում Էրդողանի իշխանության տապալում»

Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում բացի բետոնե շենքերից ուրիշ ինչ կա տեսնելու, բայց չի առարկել և իր խոսքերով Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը և դրանից հետո սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին։