Ավինյանն իր մոտ է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկությո՞ւն կլինի. «Ժողովուրդ»

Օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատել է փոխվարչապետի հետ հանդիպման փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:

Արտակ Զեյնալյանը մեկ այլ պաշտո՞ն կստանա. Արարատ Միրզոյանի ակնարկը

«Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաև Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, ու չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի»,–գրում է թերթը:

Օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատել է փոխվարչապետի հետ հանդիպման փաստը և նշել. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր և խնդրել ֆինանսական միջոցների հատկացում»։ Մխոյանը, սակայն հավելել է, որ հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել: