Երևանի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել. մարմնին վնասվածքներ կան

Նախնական վարկածի համաձայն` եղբայրները միասին խմել են, հետո վիճել, և նրանցից մեկը ծեծել է մյուսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շերամի փողոցի 113-րդ շենքի տներից մեկում բժիշկներն ու ոստիկանները տղամարդու դի են հայտնաբերել։

Երևանում կնոջ քայքայված դիակ են հայտնաբերել

65-ամյա տղամարդու մարմնին վնասվածքներ ու կապտուկներ են եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն ապրում էր եղբոր հետ։

Նախնական վարկածով` նրանք գիշերը խմել են միասին, ապա վիճել, որի ընթացքում էլ եղբայրը ծեծել է եղբորը։

Աբովյանում 86-ամյա կինը ժավել է խմել՝ փորձելով ինքնասպան լինել

Քիչ առաջ էլ նկատել է, որ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչին հաջորդել է կենսաբանական մահը։ Այս պահին տեղում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

Հրազդանում ջրանցքից դուրս են բերել 9 տարեկան երեխայի դիակը. տեսանյութ