Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ճապոնիայում. բանակցության թեմաները հայտնի են

ԱՄՆ նախագահը մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ընտրություններին «միջամտելու» թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Իրանին, Ուկրաինային, սպառազինության վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ թեմաներ։ Այսօր այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Պուտինը չի բարևե՞լ Թրամփին G20–ի գագաթնաժողովում. ի՞նչ է կատարվել իրականում. տեսանյութ

Պաշտոնյան նշել է նաև, որ Թրամփը կանդրադառնա ընտրություններին «միջամտելու» թեման։

«Նախագահը սպասում է Պուտինի հետ հանդիպմանը։ Սա պաշտոնական գագաթնաժողով չէ, բայց սպասվում է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերին նվիրված զրույց է լինելու, որը վերաբերելու է Իրանին, Ուկրաինային, Սիրիային, Մերձավոր Արևելքին։ Նրանք նաև կանդրադառնան սպառազինության վերահսկողության հարցերին և հարաբերությունների բարելավմանը», – ասել է նա։

Պուտինից բացի, Թրամփը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նարենդրա Մոդիի և Սինձո Աբեի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնի հետ։

G20-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա Ճապոնիայի Օսկա քաղաքում հունիսի 28-ին և 29-ին։