Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը խոսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ներկա իշխանությունների բռնած դիրքի մասին և ներկայացնում իր տեսակետները։
«Եթե դուք ասում եք, որ ժողովուրդը պետք է ասի՝ ինչ դիրքորոշում ունենալ, ապա եկեք մասնագիտական քննարկումներ անցկացնենք, փորձագիտական շրջանակների հետ քննարկեք, որ դուք իմանաք՝ ինչ են առաջարկում ձեզ: Սահմանափակվել եք ինչ-որ փոքր, նեղ «կռուգով», որն ինձ համար տերպետրոսանական է, և դա սկսել է անհանգստություն հարուցել, որովհետև եթե պետք է նույն քաղաքական գիծը լինի, ապա հասկանալի չէ, թե դեպի ուր ենք գնում»,- ասում է Արամ Սարգսյանը:
Սարգսյանը նաև վտանգ է տեսնում Նախիջևանի կողմից. կուտակված զորքը և զենքը վկայում են վտանգի մասին: Քաղաքագետն առաջարկում է պահանջել վերհիշել Կարսի պայմանագիրը, քանի որ Նախիջևանին այդտեղ այլ կարգավիճակ է տրված: