Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Հայ դիզայներները կարող են ազդարարել աշխարհին իրենց մասին. սրանում համոզված են աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում հավաքված նորաձևության ոլորտի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հնի ու նորի, ժամանակակից նորաձևության ու տարազների համադրությունը հայ դիզայներներից ներկայացվել է «Ժառանգություն» ցուցադրության ժամանակ ու նշանավորել է երկրորդ` Fashion Forum Yerevan – 2019–ի բացումը։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Ֆորումը բացվել է Երևանում հունիսի 25–ին ու կտևի մինչև հունիսի 29–ը։ Հայաստանի մայրաքաղաք են եկել բազում բլոգերներ, դիզայներներ ու աշխարհի տարբեր երկրների նորաձևության աշխարհի ներկայացուցիչներ` լավագույն միջազգային փորձը փոխանակելու համար։

Վերջերս տեղաբնակները սկսել են հայկական ապրանքանիշեր օգտագործել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հավատարիմ է մնում իր խոստումին` հագնել միայն հայկական ապրանքների արտադրանք։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Ֆորումի բացման համար նա տեղական արտադրության աքսեսուարներ ու հագուստ էր ընտրել։ Հակոբյանն եկել էր ծնկներից ներքև նուրբ վարդագույն զգեստով, որը լրացնում էին հայկական ապրանքանիշի կապույտ կոշիկներն ու վառ բրոշը։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Ֆորումի կազմակերպիչ, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանի խոսքով, ցուցադրությունն ամբողջովին նվիրված է հայկական հարուստ ժառանգությանը։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

«Ցուցահանդեսը մինչև ֆորումի ավարտը բաց կլինի։ Մենք հրավիրել ենք նորաձևության աշխարհի 13 ներկայացուցիչների, փորձագետների։ Նրանք երկու օր դասախոսություններ են կարդալու, տեղական դիզայներների հետ փորձ են փոխանակելու», – լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Նա վստահ է, որ նման միջոցառումները կոգևորեն հայ դիզայներներին ու կնպաստեն նորաձևության աշխարհի զարգացմանը։

Նորաձևությունը, որպես զբոսաշրջության զարգացման խթան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը վստահ է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

«Հիմնական նպատակներից մեկը աշխարհում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելն է, ֆորումը միանշանակ իր ներդրումը կունենա այդ գործում», – Sputnik Արմենիկայի թղթակցի հետ զրույցում ասաց Ալոյանը։

Նրա խոսքով` միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել են այդ ոլորտի միջազգային մակարդակի փորձագետներն ու լավագույն լրագրողները։ Նրանք  լուսաբանելու են ոչ միայն ֆորումը, այլև Հայաստանը որպես տուրիստական ուղղություն։ Նրանցից յուրաքանչյուրն ընթերցողների իր շրջանակն ունի, որոնց ներկայացուցիչներն արդեն որպես հնարավոր զբոսաշրջիկ են դիտարկվում։

Ի՞նչ են կարծում նորաձևության ներկայացուցիչները

Թուրինի համալսարանի պրոֆեսոր Էլինո Դիանան տպավորված է հայ դիզայներներով ու վստահ է, որ նրանք կարող են ազդարարել աշխարհին իրենց մասին։

«Հատկապես հավանեցի, որ հայ դիզայներները հմտորեն համադրում են ժամանակակից միտումներն ու անցյալի մոտիվները։ Մշակույթն ու պատմությունն իսկապես կարող են գոյություն ունենալ ինչպես նորաձևության մեջ, այնպես էլ ամենօրյա հագուստում», – լրագրողների հետ զրույցում ասաց Դիանան։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

Անցյալի ու ներկայի ներդաշնակ համադրությունը կարող է դառնալ հայ դիզայներների այցեքարտը։

Նրա հետ համամիտ է  նաև Farfetch–ի ոճաբան Կարինա Հարությունովան։ Նա վստահ է, որ կարելի է անցյալով ապրել, սակայն այդպես հեռուն չես գնա։

Նորաձևության ոլորտի մասնագետներն ու լրագրողները Երևանում են. ի՞նչ կտա դա զբոսաշրջությանը

«Ժամանակակից աշխարհում դիզայները չի կարող պահանջարկ վայելել, եթե մշտապես միայն ֆոլկլորն օգտագործի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունովան։

Նրա խոսքով`ժամանակակից աշխարհում գոյատևելու համար անընդհատ պետք է նոր բաներ անել։

Անհրաժեշտ է երբեմն հեռանալ ազգային նոտաներից ու հասկանալ` ինչով տվյալ դիզայները կարող է հիշվել աշխարհում։