Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամփոփում է օրվա ընթացքում հրդեհների մարման մասին տեղեկատվություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Խոշոր հրդեհ Երևանում. պտղատու այգիներ են այրվել. լուսանկարներ

Տարբեր ժամերի Երևանում հրդեհվել են 3000 քմ, 3000 քմ, 2 հա, 1 հա, 1000 քմ տարածքներով հատվածներ:

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին հրդեհվել է մոտ 5000 քմ տարածք:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1500 քմ, Սյունիք գյուղում՝ 2000 քմ տարածքները

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բռնկվել է 5000 քմ, Արմավիր քաղաքում՝ 200 քմ, Մուսալեռ գյուղում՝ մոտ 7000 քմ տարածքներ:

Խոշոր հրդեհ Եռաբլուրի տարածքում. հրշեջները դեպքի վայր են մեկնել

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հրդեհվել են 500 քմ, Արզնի գյուղում՝ 3000 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ մոտ 6000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ մոտ 2000 քմ տարածքներ:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում 4000 քմ խոտածածկ է մատնվել կրակի, Դպրեվանք գյուղում՝ մոտ 1,5 հա ցորենի չհնձած ցանքատարածք, մոտ 1,5 հա խոտածածկույթ:

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում հրդեհվել է մոտ 500 քմ տարածք, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ մոտ 2 հա, Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ մոտ 2500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: