Հրազդանում ջրանցքից դուրս են բերել 9 տարեկան երեխայի դիակը. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերել են ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Փրկարարները հայտնաբերել են «Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքն ընկած 9 տարեկան երեխայի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք ` հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ջրվեժում կինն ամուսնուն գտել է դանակը կուրծքը խրած. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել