ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Չինաստանի Գույչժոու գավառում անցորդներից մեկը բռնել է երրորդ հարկի պատուհանից ընկնող երեխային։ Այս մասին հայտնում է CCTV Video News Agency չինական գործակալությունը։
Տղամարդը տեղի էլեկտրամատակարարման բաժնի աշխատակից է։
Ավանի Աճառյան փողոցում 7-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան մահացել է
Գործակալությունը հայտնում է, որ նա տեսել է երրորդ հարկի պատուհանագոգին հայտնված երեխային, գործընկերոջը խնդրել է տուն բարձրանալ` պարզելու համար, թե ինչպես է երեխան հայտնվել նման իրավիճակում։
Մինչ հերոսի ընկերը բարձրացել է բնակարան, տղան անցել է եզրապատն ու ընկել։ Տղամարդն ընդառաջ է վառել ու օդում բռնել երեխային։ Կադրերում երևում է, որ ամեն ինչ հաշված վայրկյանների ընթացքում է եղել։
Բարեբախտաբար, երեխան չի տուժել, էլեկտրամատակարարման բաժնի աշխատակիցները մնացել են նրա մոտ, մինչև մայրը վերադարձել է աշխատանքից։
Խճճված պատմություններ 7–ամյա դստերը խեղդամահ արած կնոջ շուրջ. նրան մեղադրանք է առաջադրվել