Ազգային ժողովը դեռևս արձակուրդ չի գնա. ի՞նչն է պատճառը. «Փաստ»

Թերթը գրում է, որ պատգամավորներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Պարբերականին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչև հուլիսի 10-ը:

«Բանն այն է, որ կառավարությունը մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչև աշուն. տեղեկությունների համաձայն՝ խոսքն աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար»,– գրում է թերթը:

Ըստ «Փաստի»` հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո:

ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի հայելին «թռցրել» են. լուսանկար

Թերթը նշում է` ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչև հուլիսի վերջ:

Բոլորի աշխատավարձից նույն հարկը կպահվի. ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը