Ամերիկուհին լվացքի մեքենայով 1 ժամ շարունակ լվացել է իր կատվին. ողջ մնալու նուրբ արվեստը

Համացանցի օգտատերերն իմացել են «հերոս» կատվի պատմությունն ու սկսել են քննարկել, թե քանի կյանք ունեն կատուները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ամերիկայի Մինեսոտա նահանգում տարօրինակ դեպք է գրանցվել. Մեյփլվուդ քաղաքում բնակվող Սթեֆանի Քերոլ–Քիրհոֆը (Stefani Carroll-Kirchoff), հագուստից բացի, լվացքի մեքենայով մեկ ժամ շարունակ լվացել է նաև Ֆելիքս անունով իր կատվին։ Այս մասին հայտնում է Fox News–ը։

Կատվին «լողացրել» են լվացքի մեքենայում. նա ողջ է մնացել

Կինն ասել է, որ չի նկատել` ինչպես է մեկ տարեկան կատուն հայտնվել լվացքի մեքենայում։ Զարմանալին այն է, որ մեքենայի դուռը մեկ ժամ անց բացելուց հետո նա կատվին ողջ է գտել։ Երբ կենդանուն տարել են անասնաբուժական կլինիկա, ծայրահեղ վիճակում է եղել։

Սակայն նրան հաջողվել է փրկել, հիմա նույնիսկ սկսել է ուտել։ Կենդանու տերերի համար այս «լվացքը» շատ թանկ է արժեցել, քանի որ բուժօգնության մեկ օրը 1000 դոլար արժե։

Համացանցի օգտատերերն իմացել են «հերոս» կատվի պատմությունն ու սկսել են քննարկել, թե քանի կյանք ունեն կատուները։ Նրանց զարմացել է նաև կնոջ անուշադրությունը։