Mail.ru–ն հրաժարվում է գաղտնաբառերից

Ռուսական էլեկտրոնային փոստարկղը համակարգ մուտք գործելու համար ամեն անգամ հաղորդագրություն կուղարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Mail.ru փոստային ծառայությունն իր համակարգ մուտք գործելու նոր եղանակ է առաջարկում՝ գաղտնաբառերի փոխարեն օգտագործելով մեկանգամյա կոդեր, որոնք կուղարկվեն օգտատիրոջը SMS-ի կամ Push ծանուցումների միջոցով: Այս մասին հայտնում է РБК-ն:

Սմարթֆոնների «մարդասպանը» պատրաստ է. սարքը 64-մեգապիքսելանոց տեսախցիկ ունի

Ընկերության աշխատակիցները հայտնում են, որ նույնականացման նման եղանակն ավելի ապահով է և հարմար, քանի որ յուրաքանչյուրին ուղարկելու են տարբեր կոդեր, որոնց չեն կարող հետևել: Դրանք գործելու են մեկ անգամ և որոշ ժամանակ հետո դառնալու են անվավեր:

«Խելացի» բարձրախոսը կփրկի մարդու կյանքը. սարքը կարողանում է զգալ շնչառությունը

Հետագայում Mail.ru-ն պատրաստվում է ամբողջությամբ հրաժարվել «գաղտնաբառ» հասկացությունից, բացի դրանից, ընկերությունը հուսով է հետագայում օգտագործել բիոմետրիկ տվյալներ և ֆիզիկական բանալիներ իրենց համակարգ մուտք գործելու համար:

Համացանցում տարածված վատագույն գաղտնաբառերը