Վրաստանի փոխվարչապետը գալիս է Երևան. այցի օրն ու օրակարգը հայտնի են

Թբիլիսիում տիրող իրավիճակը չի փոխել Հայաստանի և Վրաստանի իշխանությունների ծրագրերը, երկու երկրներն էլ պատրաստվում են նախատեսված համատեղ միջոցառումների անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Վրացական պատվիրակությունը` փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլու գլխավորությամբ, կմասնակցի Երևանում կայանալիք տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Երևանը կարող է հաշտեցման միջնորդ դառնալ, կամ ի՞նչ զոհաբերեց վրացական իշխանությունը

«Ինչպես և նախատեսվում էր, տնտեսական համագործակցության գծով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի հունիսի 27-ին Երևանում։ Վրացական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, հայկական կողմից` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը», – ասաց Կարապետյանը։

Միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը Երևանում կանցկացվի մեծ դադարից հետո։ Կողմերն այդ որոշմանը եկել են մայիսի 3-ին հայ–վրացական խորհրդակցության ժամանակ։

Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը հանդիպել են Նուր–Սուլթանում

Հունիսի 28-ին Դիլիջանում հայ և վրացի գործարարների մասնակցությամբ կանցկացվի համաժողով, որը չհաստատված տեղեկության համաձայն, կբացեն Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը։