Աղջիկը որոշել էր ջուրը նետվել. մերկացավ, թափ հավաքեց, նետվեց, բայց ամեն ինչ վատ ավարտվեց

Համացանցում մեծ տարածում է գտել դեպի սառած լճակը աղջկա էքստրեմալ թռիչքի տեսանյութը. օգտատերերի մի մասը ուրախանում է, մյուս մասը տարակուսած քննադատում «հիմար ու վտանգավոր կատակը»։
Sputnik

Տեսանյութում երևում է, ինչպես է աղջիկը անցած տարվա նոյեմբերին հանվում գրեթե մինչև վերջ, մնում միայն ներքնազգեստով, այնուհետև հանելով նաև ձմեռային գլխարկը, թափ առնում և վազելով թռնում, առաջին հայացքից՝ դեպի ջուրը։

Սակայն «ջրի» հայելային մակերեսը խաբուսիկ էր։ Դա ոչ թե ջուր, այլ սառույց էր, ընդ որում, այնքան պինդ, որ միայն ճեղքեր են առաջանում նրա ցատկից։

Արդյունքում գեղեցիկ ցատկ ստանալ չի հաջողվում, աղջիկը ուժեղ հարված է ստանում ամուր սառույցի մակերեսին։

ԶԼՄ–ների տվյալներով, զավեշտալի միջադեպը տեղի էր ունեցել Բալաշիխում (Ռուսաստան)։ Ավելի ուշ սացցանցերում լուսանկար էր հայտնվել, թե ինչպես է դժբախտ ցատկորդը պառկած  անկողնում՝ կոտրված կոճով։

Մոսկվա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ցատկորդը` Վիկտորյա Կուշնիրը պարզաբանել է, որ գեղեցիկ տեսանյութ ստանալու համար մերկացել է և վազելով նետվել սառած լճի մեջ. սակայն ամեն ինչ նախատեսածով չստացվեց ու սառույցը չկոտրվեց, ինքն էլ բավական ուժեղ հարված ստացավ։

«Ես որոշել էի «ռումբի» նման ցատկել, ընդ որում գեղեցիկ ձևով», – բացատրել է Վիկտորյան` խոստովանելով, որ «նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ ամեն ինչ նման ավարտ կունենա»։

Նա այլևս այդպես չի վարվի, բայց միևնույն ժամանակ նրա հնարքի տեսանյութը համացանցում մեծ դիտումներ է հավաքում։