ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Realme ընկերությունը պատրաստվում է մի սմարթֆոն ներկայացնել, որը զինված կլինի գերհզոր տեսախցիկով։ Համացանցում է հայտնվել առաջին 64 մեգապիքսելանոց տեսախցիկով արված լուսանկարի օրինակը, որը Twitter-ի իր էջում հրապարակել է ընկերության հնդկական բաժնի ղեկավար Մադհավ Շեթը։
Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ
«Պատրաստում ենք ֆլագմանների մարդասպանին»,– լուսանկարին կից գրել է նա և նշել, որ իրենց սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի հստակ լուսանկարներ ստանալ նույնիսկ ամենավատ լուսավորության ժամանակ:
Սմարթֆոնը սկզբում կվաճառվի միայն Հնդկաստանում, որից հետո էլ արդեն՝ աշխարհի մյուս երկրներում:
Լուսանկարի ներքևի ձախ անկյունում երևացող նշանը ցույց է տալիս, որ լուսանկարն արվել է 4–մոդուլանի 64–մեգապիքսելանոց տեսախցիկով՝ օգտագործելով արհեստական բանականության համակարգը:
Սա լինելու է ընկերության առաջին կվադրատեսախցիկով սմարթֆոնը: Առայժմ հայտնի չէ, թե «մարդասպանը» երբ կհայտնվի շուկայում։
Apple-ը 2020 թվականին կներկայացնի 5G ցանցում սպասարկվող երկու սմարթֆոն
Նշենք, որ չինական Realme–ը համեմատաբար երիտասարդ ընկերություն է, բայց արդեն լուրջ ցուցանիշներ ունի. 2018 թվականին սմարթֆոնների վաճառքի ծավալով երկրորդն տեղն է գրավել Հնդկաստանում։