Շուտով Երևանում 20 նոր վերելակ կգործի. փոխքաղաքապետն ասաց` որտեղ

Կփոխվեն այն շենքերի վերելակները, որոնք ամենաանմխիթար վիճակում են գտնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2 նոր` եվրոպական չափանիշների համապատասխան վերելակներ կգործարկեն։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Մի թքիր, եթե չես կարող նորոգել. ի՞նչ անել Երևանի «մարդասպան» վերելակների հետ

«Մի քանի օր առաջ հրապարակել ենք առաջին 20` փոփոխման ենթակա վերելակների մրցույթը։ Սա ծիծեռնակը կլինի այն 3500 վերելակների փոխարինման պրոցեսի, որը նախատեսում ենք սկսել 2020–ին։ Երևանի 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում երկու վերելակ կփոխվի»,–ասաց նա։

Փոխքաղաքապետի խոսքով` ընտրություն կատարել են հիմնվելով մասնագիտական կարծիքների վրա, թե որոնք են վարչական շրջաններում առավել անմխիթար վիճակում գտնվող վերելակները։

Սարգսյանը նշեց, որ վերելակները եվրոպական չափանիշներին համապատասխան են լինելու` թե՛ ձայնամեկուսացման, թե՛ արագության, թե՛ սպասարկման առումով։

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել

Հիշեցնենք, որ ավելի վաղ` մայիսի 10–ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ իրենք կփոխարինեն վերելակը, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն։ Նման մոտեցումը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել։