Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ

Սարատակ գյուղի բերքը գրեթե 100 տոկոսով փչացել է։ Գյուղացիները սպասում են մարզային հանձնաժողովների հաշվարկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Այսօր տեղացած կարկուտը 70-80 տոկոսով վերացրել է Շիրակի մարզի Սարատակ գյուղի ցորենի և գարու ցանքատարածությունները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Միշա Ղրզոյանը։

Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ

«Իսկ մնացած բույսերը` պոմիդորը, վրունգը, բիբարը, բադրիջանը, այն ամենը, ինչ կար, վերացրել է 100 տոկոսով։ Կարտոֆիլից մնացել է միայն ցողունի էն ներքևի մասը»,– ասաց Ղրզոյանը։

Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ

Գյուղապետի խոսքով, կարկուտից ավերված ցանքատարածությունները կազմում են շուրջ 600 հա` գարու և ցորենի, 150 հա` կարտոֆիլի, գազարի, ճակնդեղի, լոբու ցանքատարածությունները։Կարկուտը վնասել է անգամ որոշ շինություններ։ «Մի քանի հոգու պատուհաններն է ջարդել, տանիքները»,– ասաց Ղրզոյանը։

Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ

Գյուղապետը նաև հայտնեց, որ կարկուտից անմիջապես հետո գյուղ են ժամանել մարզային իշխանությունները, իրենց աչքով տեսել գյուղացիների կրած վնասներն ու խոստացել վաղն ևեթ հանձնաժողովներ կազմել` վնասի հաշվարկների համար։

Շիրակի մարզում կարկուտն ավերել է բերքը, կոտրել պատուհաններ ու տանիքներ. լուսանկարներ

Հետաքրքրական է, որ, գյուղապետի խոսքով, իրենց գյուղում կարկուտն աննախադեպ երևույթ է։ Վերջին նման ուժգնության կարկուտն այստեղ տեղացել էր 1970-80–ական թվականներին։