Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը

Փրկարարները մեկնել են ջրանցքն ընկած 9–ամյա երեխային օգնության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ջրվեժում կինն ամուսնուն գտել է դանակը կուրծքը խրած. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

«Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Հրազդանում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մանկավարժականի ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. նրանք տարհանվել են

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։ Դեպքի վայրում են նաև Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վթարի ենթարկված վարորդը ոստիկանությունում բացատրություն տալու փոխարեն քնել է