Դիվանագետները սնունդ են տարել Վերին Լարսում մնացած ավտոբուսի ուղևորներին

Անցակետում կանգնեցված ավտոբուսի ուղևորներին շուտով կտեղափոխեն Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik.Վերին Լարսի անցակետում այսօր կանգնեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությանը։

Հայաստանի հետ կորցնում է նաև Վրաստանը. Պրահայում որոշում էին Վերին Լարսի այլընտրանքի հարցը

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել են Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ուղևորափոխադրող ընկերության մեկ այլ ավտոբուս գտնվում է Վերին Լարս տանող ճանապարհին և շուտով ուղևորներին կտեղափոխի Հայաստան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել հունիսի 22-ին, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին` արգելված բեռ տեղափոխելու համար։

Մոսկվայից Երևան ընթացող, հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ընկերության ավտոբուսը Վերին Լարսի անցակետում է մնացել գիրոսկուտերի պատճառով։