Չինական ընկերությունն ուզում է Հայաստանում կենցաղային տեխնիկա հավաքելու գործարան բացել

Ընկերության մենեջերը նշում է, որ նոր արտադրամասում կարող է մի քանի տասնյակ աշխատատեղ բացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Hisense չինական ընկերությունը մտադիր է կենցաղային տեխնիկա հավաքելու ձեռնարկություն բացել Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ընկերության` Եվրոպայում ու ԱՊՀ–ում առևտրի գծով մենեջեր Բրավեն Գաոն։

Ընկերությունն արդեն յոթ տարի է` կենցաղային տեխնիկա է իրացնում Հայաստանում։

«Բայց մենք բազում այլ բաներ էլ ենք արտադրում` բժշկական սարքավորումներ, «խելացի» տրանսպորտային ցանցի կազմակերպման համար նախատեսված սարքեր և այլ տեխնիկա։ Մենք ուզում ենք նաև տեղում համագործակցել Հայաստանի հետ», – ավելացրեց նա։

Գաոն ընդգծեց, որ ընկերությունը մտածում է ոչ միայն իրացման, այլև տեղում արտադրելու և հավաքելու մասին։ Նրա խոսքով` դա առավելություն կլինի նաև Հայաստանի համար, քանի որ մի քանի տասնյակ աշխատատեղ կբացվի։

«Շշի Մելոն» արտոնություն ստացավ նոր գործարանի համար

Նախագծի ներդրումների չափը կախված կլինի նրանից, թե ինչ տեխնիկա և ինչ քանակով կթողարկվի։ Եթե խոսքը հեռուստացույցների հավաքման մասին է, ապա փոքր ձեռնարկության համար մոտ մեկ միլիոն դոլար կարող է պետք գալ։

«Չի բացառվում, որ արդեն հաջորդ տարի սկսենք աշխատել այդ նախագծի վրա», – ավելացրեց Hisense ընկերության մենեջերը։

Այժմ ընկերությունը բանակցություններ է վարում VLV Electronics–ի ու Հայաստանում հնարավոր այլ գործընկերների հետ։

Չինական ընկերությունն ուզում է Հայաստանում կենցաղային տեխնիկա հավաքելու գործարան բացել

Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել