«Արարատ–Արմենիայի» ավագը հեռացավ թիմից

«Արարատ–Արմենիան» ստիպված է փնտրել կենտրոնական նոր պաշտպան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի— Sputnik. «Արարատ–Արմենիայի» ավագ Վլադիմիր Խոզինի վարձավճարի ժամկետն ավարտվել է, և նրա հետ նոր պայմանագիր ստորագրել չի հաջողվել։ Այս մասին տեղեկանում ենք «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային թիմի Facebook–ի պաշտոնական էջից։

«Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես արդեն տեղյակ եք, ավարտվել է Վլադիմիր Խոզինի վարձավճարի ժամկետը: Ցավոք սրտի, շուրջ մեկ ամիս տևած բանակցություններից հետո չհաջողվեց նոր պայմանագիր ստորագրել: Շնորհակալություն ենք հայտնում Վովային և մաղթում ենք նրան հաջողություն»,–նշված է ՀՖՖ–ի հայտարարության մեջ։

Ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը համահայկական խաղերում կգերազանցեն հինգ տասնյակը. Զաքարյան

Խոզինը ռուսական «Ուրալից» «Արարատ–Արմենիա» տեղափոխվեց այս մրցաշրջանից առաջ, վարձակալության հիմունքներով, և կարճ ժամանակահատվածում դարձավ հայկական թիմի ավագն ու առաջատարը։ Պաշտպանության կենտրոնում նրա վստահ խաղը դարձավ թիմի չեմպիոնական հավակնությունների հաղթաթղթերից մեկը։ Մրցաշրջանի ավարտից հետո արդեն չեմպիոնական տիտղոսն ապահոված «Արարատ–Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին լավ նախապատրաստվելու համար բանակցությունների միջոցով փորձում էր երկարաձգել Խուզինի ներկայությունը հայկական ակումբում։ Բայց, ինչպես երևում է, ակումբներն ընդհանուր հայտարարի չեն եկել, և հիմա հայկական թիմը ստիպված է փնտրել կենտրոնական նոր պաշտպան։