Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ

Երեք գոտեմարտ և նույնքան հաղթանակ: Սա է 52կգ քաշային Տիգրան Կիրակոսյանի արդյունքը Եվրոպական երկրորդ խաղերում, որն ընթանում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Տիգրան Կիրակոսյանը իր կարգով մի գլուխ բարձր էր Ադրբեջանը ներկայացնող Աղասիֆ Սամադովից, ու գոտեմարտի ընթացքում  մրցակցին միավոր վաստակելու ոչ մի հնարավորություն չտվեց:

Փոխարենն ինքը վաստակեց չորսը և դարձավ հայ առաջին մարզիկը, որը ոսկե մեդալ է նվաճում Եվրոպական խաղերում:

Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ

Հայ սամբիստներից ևս երկուսը՝ Արսեն Ղազարյանն ու Գրիգոր Սահակյանն այսօր գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար:

Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ

Ղազարյանը 74կգ քաշային կարգում 10:2 հաշվով հաղթելով Հունաստանը ներկայացնող Գևորգ Մարգարյանին դարձավ խաղերի բրոնզե մեդալակիր, իսկ Գրիգոր Սահակյանը 90կգ քաշային կարգում 3:4 հաշվով զիջեց վրացի Պաատա Ղվինաշվիլիին:

Այսպիսով` հայ սամբիստները Եվրոպական երկրորդ խաղերում վաստակեցին արդեն 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նույն ներկայացուցչի նկատմամբ Տիգրան Կիրակոսյանը հաղթանակի էր հասել Եվրոպայի 2017թ առաջնությունում: