Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի գլխավոր եկեղեցին ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունի։
Sputnik

Հիշում եմ, որ մանուկ հասակում ես երկար նստում էի այս փառահեղ եկեղեցում, ուշադիր և հոգու թրթիռով զննում ահռելի կենտրոնական ջահը, ինչպես նաև բարձր առաստաղով ամբողջ խաչաձև գմբեթավոր կառուցվածքը։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»
Ես պատկերացնում էի, որ եկեղեցու գմբեթի տակ թռչում են հրեշտակներ, որոնք լսում են հավատացյալների աղոթքները, որպեսզի հետո դրանք հասցնեն Բարձրյալին։
Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»
«Ցերեկվա լույսի դեպքում նրանք չեն երևում, - մտածում էի ես, - բայց ահա գիշերը հրեշտակներից սպիտակ լույս է առկայծում»։ Երբեմն ես այնքան ուժեղ էի ընկղմվում իմ երևակայության մեջ, որ ինձ թվում էր՝ ես իսկապես տեսել եմ թևերի բացվածքը... Միգուցե չէր թվում...

Երեխաներին ճշմարտությունն ավելի հեշտ է բացահատվում, քան մեծահասակներին։ Ինչ էլ որ լինի, կարծում եմ, արդեն հասկանալի է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի։ 

Ինչու «Յոթ վերք»

Գյումրու գլխավոր եկեղեցին՝ ժողովրդի ասած «Յոթ վերքը», վեր է խոյանում քաղաքի Վարդանանց կենտրոնական հրապարակում։ Այն գործել է նույնիսկ խորհրդային շրջանում՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ միասին, երբ հանրապետության շատ եկեղեցիներ փակել էին։

Եկեղեցին կառուցվել է 1874-1886 թթ-ին։ Ինչպես պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Շիրակի թեմի և սուրբ Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Թաթուլ Հակոբյանը, սև տուֆից կառուցված եկեղեցին ի սկզբանե փայտյա է եղել։

Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել

Բանն այն է, որ XVII դարում նրա տեղում մատուռ է եղել, որը կառուցվել էր Կամսարական իշխանների կամքով. այդտեղ պահվել է «Սուրբ Աստվածածնի յոթ վշտերի» կերպարը։

«Հենց այստեղ է պահվել սրբապատկերը, որը 34 թվականին կերտել է Սուրբ Ղուկաս Ավեարանիչը՝ Քրիստոսի յոթանասուն աշակերտներից մեկը։ Ի սկզբանե այն գտնվել է Արևմտյան Հայաստանում», - պատմեց նա։

Արևմտյան Հայաստանից սրբապատկերը տեղափոխվել է Մարմարաշենի եկեղեցի, բայց քանի որ այն մոտ է եղել սահմանին, 1832թ-ին որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք։ Բայց երբ մասունքը հայտնվել է Գյումրիում, քաղաքացիները թույլ չեն տվել տեղափոխել այն ուրիշ տեղ։

«Այնուհետև կաթողիկոս Ներսես Աշտարակեցին որոշում է մասունքը տեղափոխել Էջմիածին։ Այդ ժամանակ գյումրեցիները դիմում են նրան՝ խնդրելով հետ վերադարձնել այն։ Արդյունքում պատրաստում են սրբապատկերի պատճենը, որը հիմա պահվում է Էջմիածնի թանգարանում, իսկ օրիգինալը վերադարձնում Գյումրի», - պատմում է հոգևորականը։

Հետաքրքիր դրվագ

«Յոթ վերք» եկեղեցու ներքին հարդարանքը անսովոր է. դա միակ հայկական եկեղեցին է, որի խորանին պատկերակալներ կա. սա ավելի շատ բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»
 Պատերը հարուստ զարդարված են որմնանկարներով, իսկ խորանի կենտրոնին կարելի է տեսնել Աստվածամոր և Նորածնի պատկերը։

Քահանա Թաթուլ Հակոբյանի խոսքով Գյումրու երեք եկեղեցիները՝ Սուրբ Նշանը, Յոթ վերքը և Ամենափրկիչը, կառուցվել են Անիի երեք եկեղեցիների մոդելներով։ 1988 թ-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ Յոթ վերք եկեղեցին շատ չի տուժել. միայն երկու գմբեթներն են ընկել։

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»

Ասում են, որ եկեղեցին այնպես է կառուցված, որ հենց գմբեթներն են իրենց վրա վերցրել հարվածի ուժը և դրա արդյունքում եկեղեցին կանգուն է մնացել։ Իսկ այդ երկու գմբեթները մինչև հիմա դրված են եկեղեցու բակում։