ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Երեկ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ամբողջովին արնաշաղաղ մի տղամարդ մոտեցել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին է և օգնություն խնդրել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանները տարածք են հրավիրել շտապօգնության մեքենա, որը տղամարդուն տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բուժհաստատությունում պարզվել է, որ տղամարդու կրծքավանդակին և ձեռքին առկա են կտրած-ծակած վնասվածքներ, որոնք պատճառվել են դանակի հարվածների հետևանքով:
Սարսափելի դեպք Գյումրիում. որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը
Ոստիկանության ծառայողները կարճ ժամանակում պարզել են դեպքի մանրամասները, մայրաքաղաքի Տերյան փողոցում վնասազերծել դանակահարողին և բերման ենթարկել բաժին:
Ըստ լուրերի՝ դանակահարողն ու դանակահարվածն ընկերներ են: Ալկոհոլի ազդեցության տակ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է դանակահարությամբ: