Հայացքը քար սիրտ էլ կհուզի. այս քոթոթին ոչ մի դեպքում չի կարելի պատժել

Շնիկի մասնակցությամբ հուզիչ տեսանյութը գերում է համացանցի օգտատերերի սրտերը։
Sputnik

Փոքրիկ շնիկը ինչ–որ բանում մեղավոր է եղել և փորձում է ներման արժանանալ։ Կադրերում երևում է, ինչպես է չիխուախուան բարձրացել հետևի ոտքերի վրա անկյունում և այնպիսի հայացքով է նայում, որ կարող է հուզել նույնիսկ ամենաքար սիրտը։

Տեսանյութը տասնյակ հազարավոր դիտումներ է հավաքել և հուզել համացանցի օգտատերերին։

«Այնքան հուզիչ է կանգնած, որ մեղք է գալիս», «Ինչպես նման հրաշքին կարելի է պատժել», «Շտապ ցույց տվեք, ինչպես եք խղճացել շնիկին։ Սիրտս չի դիմանում...», «Լալիս եմ ձեզ հետ», – նման մեկնաբանություններ են գրել համացանցի օգտատերերը։

Տեսանյութը դիտած օգտատերերից շատերը համոզված են մի բանում. այս հրաշք քոթոթին ոչ մի դեպքում չի կարելի պատժել։