Թբիլիսիի բախումներից հետո ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացի կա

Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կա: Այս մասին տեղեկանում են Վրաստանում Հայաստանի դեսպանատան Facebook-ի էջից:

«Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ՝ դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին։