ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները որոնում են Վարագավան գյուղի 58-ամյա բնակչին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«911» ծառայությունը հունիսի 21-ին, ժամը 19:55-ին ահազանգ է ստացել, որ գյուղի բնակիչներից մեկը գնացել է անտառ և չի վերադարձել: Նույն օրը կազմակերպվել են որոնողական աշխատանքներ գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից:
Սարսափելի դեպք Շիրակում. տղամարդը հորեղբոր տղայի կախված դին հայտնաբերել է կամրջի տակ
Մթության պատճառով դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսվել են այսօր վաղ առավոտից: Դրանց մասնակցում են 21 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 15 աշխատակից: Աշխատանքներ են իրականացվում նաև Վարագավանի հարևան գյուղի՝ Պառավաքարի ջրամբարում:
Արտակարգ դեպք «Նուբարաշենում». իրանցի կալանավորին կախված են հայտնաբերել