Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

В Гюмри почтили память жертв Великой Отечественной войны
Գյումրու թիվ 2 գերեզմանատանը կա մի մեծ գերեզման, գերեզմանի հուշաքարին` ավելի քան 100 անուն. Մեծ Հայրենականի զոհերի անուններն են։ Նրանք, ովքեր ծանր վիրավորված ուղղորդվել են հեռավոր Լենինական` բուժվելու զինվորական հոսպիտալում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Կենտրոնի, ինչպես նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և սահմանապահ ջոկատի նախաձեռնությամբ հիշատակի միջոցառման մասնակիցներն այցելեցին Գյումրու Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզման։

Սա սուրբ վայր  է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին
Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

Եղբայրական գերեզմանը կառուցապատվել է 1975 թվականին: Ամեն տարի այս օրը հայրենիքի ազատագրման համար իրենց կյանքը զոհած տարբեր ազգերի ավելի քան հարյուր զինվորի հիշատակի կարգ է կատարվում գերեզմանում:

Սա սուրբ վայր  է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին
Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

Պսակ դնելու արարողությունից առաջ, որին մասնակցեցին նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ռուս ուղղափառ եկեղեցու հովիվ հայր Տիմոֆեյը հոգեհանգստի կարգ կատարեց: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը:

«Իմ երկու պապերն էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են եղել, երկուսն էլ զոհվել են, մեկը՝ Օդեսայում, մյուսը՝ Հյուսիսային Կովկասում, նրանք այնտեղ են թաղված: Ես չեմ կարող այսօր նրանց գերեզմանին այցելել, բայց այցելում եմ այստեղ: Հունիսի 22-ը հիշատակի օր է: Ամեն տարի մայիսի 9-ին և հունիսի 22-ին մենք այստեղ ենք գալիս հարգելու նրանց հիշատակը, ովքեր ծանր վիրավորված ուղարկվել էին Լենինականի հոսպիտալ: Սա սուրբ վայր է: Այս գերեզմանին միշտ հսկողություն կա ու միշտ մաքուր է, ինչը վկայում է, որ մարդիկ հիշում ու հարգում են զոհվածների հիշատակը»,- Sputnik Արմենիային նշեց 102-րդ ռազմաբազայի ռազմաքաղաքական հարցերի մասնագետ Կամո Ցուգունյանը։

Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

Նրա խոսքով` նախկինում նրանց հարազատները, ում աճյունները ամփոփված են Գյումրիում, գալիս էին այցելության հարազատների շիրիմին, հիմա արդեն ոչ:

Ավելի ուշ ներկաները ծաղիկներ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մայր Հայաստանի տարածքում տեղակայված անմար կրակի մոտ:

Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

Իրենց զինակից ընկերների հիշատակը հարգելու էին եկել Մեծ հայրենականին մասնակցած գյումրեցի վետերանները:

Սա սուրբ վայր է. Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի 100 մասնակիցներին

1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Առանց պատերազմ հայտարարելու գերմանական զորքերը հարձակվեցին Խորհրդային Միության վրա: Պատերազմին զոհ գնացին ավելի քան քսանյոթ միլիոն մարդ: Խորհրդային մյուս երկրների հետ պատերազմին մասնակցեցին նաև հայերը, նրանցից 350 հազարը իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում