Լոռու մարզում երեխային խեղդած կինը փորձել է ինքնասպան լինել. սարսափելի դեպքի մանրամասները

7 տարեկան աղջկան խեղդամահ արած կինը մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում 7 տարեկան երեխայի սպանության դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։  Sputnik Արմենիայի տեղեկություններով` դստերը խեղդամահած արած կինը հենց դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց, քանի որ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ակնհայտ տարօրինակ վարք է դրսևորել:

Հոսպիտալացվելուց հետո կինը հայտնել է, որ մեծ քանակությամբ տարբեր տեսակի դեղահաբեր է ընդունել՝ նպատակ ունենալով կյանքին վերջ տալ: Բժիշկների ջանքերի շնորհիվ ինքնասպանությունը կանխվել է: Անհրաժեշտ բուժօգնությունից հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան: Կինն այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Նրան հսկում են  ոստիկանները։

Սարսափելի դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 21-ին, Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում: Երևանի բնակիչ, 30-ամյա կինը խեղդամահ էր արել իր 7-ամյա դստերը: Հայտնի, որ երեխան նրա առաջին ամուսնուց է, որի հետ ապրում է Երևանում, իսկ գյուղ գնացել էր հորական տուն:

Սպանել են ու թալանել. ԱԱԾ–ն հայտնաբերել է բանդայի անդամներից մեկին

Նա երկրորդ ամուսնու հետ հեռախոսազրույցի ընթացքում տարօրինակ է խոսել ու պատասխանել, ինչը կասկած է առաջացրել տղամարդու մոտ, և նա Երևանից ուղևորվել է Հարթագյուղ: Տեղում հայտնաբերել է, որ կինն իր նախկին ամուսնու և իր երեխային խեղդամահ է արել:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 30-ամյա կինը ձերբակալվել է 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Ըստ Armlink տելեգրամ ալիքի տեղեկությունների` կինը երեխային խեղդելուց հետո փափուկ խաղալիքներ է դրել երեխայի անշունչ մարմնի վրա։