ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Թբիլիսիում ՀՀ քաղաքացու ձերբակալելու առնչությամբ։ Նա տեղեկացրել է, որ կապի մեջ է Վրաստանի գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ:
ՀՀ քաղաքացուն ձերբակալել են երեկ։ Վրաստանում Հայաստանի դեսպանատան տեղեկացմամբ՝ ձերբակալված անձը 1995 թ. ծնված Մինաս Մինասյանն է, սովորում է Թբիլիսիում և, ըստ նախնական տեղեկության, ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է:
Թբիլիսում ձերբակալված հայը որևէ բողոք չունի. դիվանագետները տեսակցել են նրան
«Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը»,- գրել է Թաթոյանը` հավելելով, որ իրենք կապի մեջ են նաև ձերբակալվածի հարազատների հետ:
Գրառման վերջում Թաթոյանը մաղթել է հարևան երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում։
Պուտինի հրամանից հետո Հայաստանը պատրաստ է Վրաստանի փոխարեն հավելյալ չվերթեր ընդունել ՌԴ–ից
Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին հայտնվել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։