Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Հայաստանում շատ են ծովային հանգստի սիրահարները, ուստի ամառային ամիսներին շատ արագ են սպառվում զբոսաշրջային ընկերությունների առաջարկված փաթեթները։ Շատերն էլ մտածում են, որ նման հանգիստը շատ թանկ կարժենա, և չեն էլ հետաքրքրվում գներով։ Այնինչ կարելի է և՛ ծով հասնել, և՛ շատ գումար չծախսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Բոլորն էլ ուզում են հանգստանալ արևադարձային որևէ երկրում, բայց շատերը կարծում են, որ նման ուղևորություններն իրենց գրպանի համար չեն։ Sputnik Արմենիան զրուցել է զբոսաշրջային գործակալությունների հետ` պարզելու համար, թե հայաստանցիներն այս տարի որտեղ են նախընտրում անցկացնել հանգիստը և որքան գումար ստիպված կլինեն ծախսել այդ հանգստի համար։

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի՞ մասին զբոսաշրջիկներին չեն պատմում

Զբոսաշրջային գործակալությունների տրամադրած տվյալների համաձայն` հայերն ամենից շատ նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել Եգիպտոսում։

Ամենահայտնի հանգստավայրերն են Հուրդագան, Էլ Գունան, Շարմ էլ Շեյխը, ինչպես նաև Մակադի Բեյը: Այս վայրերից յուրաքանչյուրն առանձնանում է իր գեղատեսիլ վայրերով և որակյալ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարությունների առկայությամբ (ներառյալ ժամանցային և զվարճանքի վայրեր, որտեղ կարելի է փորձել նաև ջրասուզորդի դերը): Էլ – Գունա հանգստավայրը, որ հայտնի է որակյալ հանգստի համար առանձնահատուկ պայմաններով և բարձրորակ ծառայություններով, գնային առումով համեմատաբար թանկ է։ Եգիպտոսի ազգային արժույթը ֆունտն է, սակայն մի շարք վայրերում կարելի է վճարել դոլարով կամ եվրոյով: Այս ամառ Եգիպտոս մեկնողներին առաջարկում են հետևյալ փաթեթը` 2 անձի 7-օրյա ուղևորությունը 750-800 դոլար։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Երկրորդ հորիզոնականում Դուբայն է, որը վերջին տարիների ընթացքում դարձել է ամենահայտնի հանգստավայրերից մեկը։ Դուբայ մեկնելու ամենահարմար ժամանակը ձմեռային ամիսներն են կամ հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 25 °C է, իսկ ջրինը՝ 18-20 °C: Թեև այս շրջանում նաև անձրևներ են լինում, բայց երկար չեն ձգվում: Մինչդեռ ամառային ամիսներին այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-50°С-ի, իսկ խոնավությունը ծովափին՝ 90%-ի:

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

Դուբայը հրաշալի վայր է համեղ ուտեստների սիրահարների համար: Այստեղ կարելի է համտեսել աշխարհի բոլոր երկրների խոհանոցների ճաշատեսակները: Աշխարհի ամենահայտնի շեֆ խոհարարներն այս քաղաքում իրենց ռեստորանների մասնաճյուղերն ունեն։

Հենց Դուբայում են տեղակայված բազմաթիվ շինություններ, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Դրանց թվում է աշխարհի ամենաբարձր շինությունը` Burj Khalifa–ն՝ իր հանրահայտ ռեստորանով, որը գտնվում է շինության ամենաբարձր կետում, ինչպես նաև նախորդ ռեկորդակիրը` Burj Al Arab–ը, ամենաամուր շինություններից մեկը, որը դիմանում է բազմաթիվ փոթորիկների (Palm Jumeirah Island), աշխարհի մայրցամաքների տեսքով կառուցված արհեստական արշիպելագը (The World), հանրահայտ The Dubai Mall-ը, Արևելքի ամենահայտնի ակվապարկը (Wild Wadi Water Park) և այլն։ Այս ամառ 2 անձի համար ուղևորությունը դեպի Դուբայ կարժենա 1200 դոլար։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Երրորդ հորիզոնականում Հունաստանն է, որը բազմերանգ երկիր է: Ծովային հանգստավայրերից բացի, զբոսաշրջիկներին առաջարկում են ճանաչողական ուղեգրերի մեծ ընտրություն՝ թանգարանների և տեսարժան վայրերի այցելություններով, որոնք ներկայացնում են Հին Հունաստանի հարուստ ժառանգությունը: Ծովափնյա հանգստի սեզոնը Հունաստանում (Կրետե, Ռոդոս) սկսվում է ապրիլի վերջից և շարունակվում մինչև նոյեմբերի սկիզբ: Հանգստի համար ավանդական ակտիվ սեզոնը հուլիսն ու օգոստոսն են, և փաթեթների գներն այդ ընթացքում համեմատաբար բարձր են: Եթե պլանավորում եք հանգիստն անցկացնել հունիսին, ապա համեմատաբար քիչ գումար կծախսեք. դեպի Հունաստան 2 անձի համար ուղևորությունը կարժենա մոտ 2000 եվրո (10 օրվա համար)։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Չորորդ հորիզոնականում Իտալիան է։ Հռոմը համարվում է ոչ միայն Իտալիայի, այլ նաև ամբողջ աշխարհի ամենախոշոր տեսարժան վայրը: Դրա սահմաններում են գտնվում Վատիկան քաղաք-պետությունը, պատմական հուշարձանները: Հռոմի բազմաթիվ տեսարժան վայրերի այցելություններից հետո, եթե նույնիսկ գերհոգնած լինեք, միևնույնն է, չեք կարող անտարբեր անցնել «Հավերժական քաղաքի» առաջնակարգ ռեստորանների կողքով: Ձեզանից յուրաքանչյուրը կգնահատի աշխարհահռչակ կերակրատեսակների մեծ ընտրանին:

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

Իսկ եթե ունեք անսպառ էներգիա և այն վատնելու մեծ ցանկություն, ապա ձեզ են սպասում գիշերային ակումբները, դիսկոտեկները և զվարճանքի այլ վայրերը: Իտալիայում երկու անձի հանգիստը կարժենա մոտ 2000 եվրո (10 օրվա համար)։

Հինգերորդ հորիզոնականում Իսպանիան է` կրքոտ ֆլամինգոյի, գիշերային վառ կյանքի, արևոտ լողափերի ու տաք ծովի երկիրը, որն ուրախությամբ է ընդունում յուրաքանչյուր զբոսաշրջիկին։

Իսպանիայում հանգստի համար ամենահարմար ժամանակաշրջանն է ապրիլ – հոկտեմբեր ժամանակահատվածը: Մայիս-սեպտեմբերին ուղեգրեր կարող են գնել նրանք, ովքեր ցանկանում են արևը վայելել Բալեարյան կղզիների ափին: Ինչ վերաբերում է Իսպանիայի հյուսիսային ափին, ապա խորհուրդ է տրվում հանգիստն այնտեղ կազմակերպել հունիս – օգոստոս ամիսներին: Այս ամառ Իսպանիայում երկու անձի համար հանգիստը կարժենա մոտ 2000 եվրո (10 օրվա համար)։

Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը