Հիվանդանոց են տեղափոխել Բարի Ալիբասովի կնոջը` Լիդիա Ֆեդոսեևա–Շուկշինային

Դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է բրոնխային ասթմայի նոպայից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովի կնոջը` դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա–Շուկշինային, հիվանդանոց են տեղափոխել բրոնխային ասթմայի նոպայից հետո։ Այս մասին գրում է Baza տելեգրամ ալիքը։

Ալիբասովի աղին այրվածքների պատճառով կարող է խցանվել. որդին մանրամասներ է հայտնել

Ալիքի տվյալներով` Շուկշինան շնչահեղձություն է զգացել և շտապօգնության դիմել։ Կանչով եկած բժիշկները ինհալացիա են արել և որոշել են նրան հիվանդանոց տեղափոխել։

Հիշեցնենք, որ դերասանուհու ամուսինը` Բարի Ալիբասովը, հիվանդանոցում էր հայտնվել հունիսի 4-ին աղեստամոքսային տրակտի այրվածքի և թունավորման հետևանքով։ Պրոդյուսերը պատահմամբ խմել էր խողովակները մաքրելու հեղուկը։ Հունիսի 11-ին նրան դուրս էին բերել դեղորայքային կոմայից, բայց պարզվել էր, որ հիշողության կորուստ ունի։ Հունիսի 17-ին Ալիբասովը դուրս է գրվել հիվանդանոցից, բայց առողջական վիճակը դեռ ծանր է։ Պրոդյուսերի որդին նախատեսում է հորը Ղազախստան տեղափոխել` վերականգնողական բուժում անցնելու համար։