Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը

Sputnik

1941 թվականի հունիսի 22-ը ԽՍՀՄ պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, իսկ ժամանակակից Ռուսաստանում` հիշատակի ու վշտի օր։

78 տարի առաջ հենց այս օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, հենց այդ պահից սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենասարսափելի պատերազմի հաշվարկը։

Հայրենական մեծ պատերազմը, կարելի է ասել, մեկնարկեց Բրեստի ամրոցի հերոսական պաշտպանությունից, որին մասնակցեցին նաև հայերը։ Որքան արյուն և քրտինք թափվեց խրամատներում, հստակ ոչ ոք չգիտի։

Այս ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե ինչպես հսկայական երկիրը ոտքի ելավ ու համախմբվեց ֆաշիզմի դեմ պայքարելու համար։

1 / 15
Մարտիկների ուսուցում նախքան ռազմաճակատ ուղարկելը. Վորոշիլովի անվան գնդի զորանոցներ։ Մոսկվա, 1941 թվականի օգոստոս։
2 / 15
Օդեսայի բնակիչները թարմ թերթ են կարդում։
3 / 15
1941 թվականի հունիսի 22, գերմանական ավիացիան ռմբակոծում է խորհրդային քաղաքները։ Կադր «Խորհրդային ժողովրդի մեծ հաղթանակը» վավերագրական ֆիլմից։
4 / 15
1941 թվականի հունիսի 22։ Բուժքույրերն օգնում են առաջին վիրավորներին Քիշնևի մերձակայքում ֆաշիստների օդային հարձակումից հետո։
5 / 15
1941 թվականի հունիսի 23, Կիև։ Գրուշկի շրջան։
6 / 15
Ստալինի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտներ։ Մոսկվա, 1941 թվականի հունիս։
7 / 15
ՀՕՊ զորքերի լուսարձակները լուսավորում են Մոսկվայի երկինքը։ Մոսկվա, 1941 թվականի հունիս։
8 / 15
Երեխաները փողոցում։ Մոսկվա 1941 թվականի հունիսի 23։
9 / 15
Խորհրդային զենիթայինների խոցած գերմանական կործանիչը մերձմոսկովյան անտառում։ Մոսկվայի պաշտպանություն։
10 / 15
Զենիթայինները պաշտպանում են մայրաքաղաքի երկինքը։
11 / 15
Ընտանիքը լքում է հարազատ տունը։
12 / 15
Մոբիլիզացիա։ Նորակոչիկներ։ Մոսկվա, 1941 թվականի հունիսի 23
13 / 15
Կոլտնտեսականները պաշտպանական գիծ են կառուցում ճակատամերձ գոտում։
14 / 15
Հետախույզ Կատյան զրուցում է մարտիկների հետ։
15 / 15
Մոբիլիզացիա։ Մարտիկների զորասյունը ռազմաճակատ է շարժվում։ Մոսկվա, 1941 թվականի հունիսի 23։