ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովն ու նրա կինը` Յուլյա Կովալչուկը, երեկոն անցկացրել են ընկերների` շոումեն Գարիկ Մարտիրոսյանի և գրող Ժաննա Լևինա–Մարտիրոսյանի հետ։
Հրապարակված լուսանկարներում աստղերը նստած են բաց պատշգամբում, իսկ սեղանին դրված է կարմիր գինին։
«Մենք բոլորս շատ ենք հպարտանում Լյոշայով։ Նա հաղթահարեց սելֆիի հանդեպ վախը։ Ներքուստ նրան հաջողվել է դա անել, արտաքնապես` դեռ ոչ այնքան», – գրել է Ժաննան։
«Հայկական մաֆիան ու ես»,– նույն լուսանկարն այս գրառմամբ է տարածել Կովալչուկը։
Իսկ երգիչն էլ տեսանյութ է հրապարակել, որի հերոսը Գարիկ Մարտիրոսյանն է։ «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի նախկին կապիտանը երգում է ու ծամածռում դեմքը։ Տեսահոլովակի վերջում Գարիկը փոխում է տեսախցիկի դիրքը, և երևում է, որ նրա հետևում նստած է Չումակովը, որը, Մարտիրոսյանի խոսքով, «սխալ ռիթմ է նվագում»։
Ալեքսեյը պարտք չի մնացել և բանաստեղծություն է ձոնել նվագակցող գործընկերոջը։
Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել լուսանկարի ու տեսանյութի տակ և հիացել արտիստներով։