Արսեն Համբարյանը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը. մանրամասներ

«Բանանց» ֆուտբոլային ակումբի բժշկին Թուրքիայում շնորհակալություն են հայտնել հյուրանոցի աշխատակցի կյանքը փրկելու համար։ Բժիշկը դեպքի մանրամասները պատմել է Sputnik Արմենիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը փրկել է Թուրքիայի հյուրանոցներից մեկի աշխատակցի կյանքը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Sputnik Արմենիան կապ հաստատեց բժշկի հետ, և նա պատմեց դեպքի մանրամասները։

«Հյուրանոցի աշխատակիցներից մեկն աստիճանների վրա անհաջող սայթաքեց , որի հետևանքով կոտրեց ձեռքը, գանգուղեղային բաց վնասվածք ստացավ և ուժգին ցավից կորցրեց գիտակցությունը: Շտապ անշարժացրի ձեռքը, որպեսզի ցավային զգացողությունը անցնի: Այնուհետև ձեռքերի մերսման միջոցով գիտակցությունը հետ բերեցի»,– պատմեց Համբարյանը։

Նա նշեց, որ այդ ժամանակ եկան շտապօգնության աշխատակիցները և առաջին բուժօգնությունը գնահատեցին դրական և ժամանակին` նշելով, որ դրա բացակայության դեպքում աշխատակցի առողջական վիճակը կարող էր ավելի ծանր լինել:

Եվրոպական խաղերում արդեն ունենք հաղթանակներ և պարտություն

Անին իմ առաջին լուրջ հաջողությունն էր. ո՞ւմ հետ է հույս կապում Խորեն Հովհաննիսյանը

«Հյուրանոցի տնօրինությունը շնորհակալություն հայտնեց իրենց աշխատակցի կյանքը փրկելու համար»,– ասաց բժիշկը:

Այս օրերին «Բանանց» ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Կարթեփե քաղաքում:

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները