Երևանն այն քաղաքների շարքում է, ուր ռուսաստանցիներն ուղարկում են իրենց երեխաներին

Ռուսաստանաբնակներն իրենց երեխաներին հիմնականում ուղարկում են Ղրիմ ու Բուլղարիա, բայց շատերը նախապատվությունը տալիս են Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Երևանն ընդգրկվել է այն քաղաքների ցանկում, ուր 2019թ–ին նախընտրում են իրենց երեխաներին հանգստի ուղարկել ռուսաստանցիները։ Այս մասին հայտնում է Biletix–ը։

Հայաստանում կա, Վրաստանում և Ադրբեջանում` ոչ. չինացի զբոսաշրջիկները հիացած են հայերով

Ամենատարածված ուղղություններն են Ղրիմը և Բուլղարիայի հանգստավայրերը։ Իսկ 7-17 տարեկան երեխաների համար ծնողներն ընտրում են Սոչի, Անապա, Կրասնոդար և Գելենջիկ քաղաքները, ինչպես նաև Սալոնիկը (Հունաստան), Բարսելոնան (Իսպանիա), Երևանը (Հայաստան) և Թբիլիսին (Վրաստան)։

«Տուրստատի» տվյալներով` Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ 2019թ–ի առաջին եռամսյակում աճել է 19 տոկոսով` կազմելով 94 հազար մարդ։

Հայաստանում 2019 թվականին աճել է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը

Հիշեցնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը մշտապես հայտնվում է այն երկրների հնգյակում, որոնք առաջատար են Հայաստան այցելող քաղաքացիների թվով։ 2018թ–ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի 684 հազար քաղաքացիներ։ Երկրորդ տեղում Վրաստանն է (314 հազար), երրորդ տեղում` Իրանը (մոտ 160 հազար), ԱՄՆ–ն գտնվում է չորրորդ տեղում (54 հազար), իսկ Ուկրաինան` հինգերորդ (30 հազար)։