Սերը մերկություն է սիրում. Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ ինքը ծայրահեղական է

Հայտնի դերասանուհին համարում է, որ եթե սեր չունես, կյանք էլ չունես:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայտնի դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը համարում է, որ մարդը պիտի ծնվի խելագարի պես սիրելու համար։ Նա այս մասին գրել է Instagram-ի իր էջում։

«Մարդ պիտի էս աշխարհ գա, որ խելագարի պես սիրի, որ սիրելիի սիրտն առնի ու էդ սրտով ապրի, որ խելահեղ փոթորկի պես անցնի կյանքը , ու ինքն էլ չհասկանա ինչպես...որովհետև սիրում է։ Սիրահարի պես անջատվիր ու խելագարի պես անբուժելի սիրիր։ Աշխարհ գալու միակ արդարացումը Սերն է։ Օրհնություն է Սերը։ Անսեր մարդը ...դժբախտ է։ Անօգուտ։ Անաստված։ Անմարդ։ Թե Սեր ունես, պինդ գրկիր ու սեղմիր քո ներսը, որ չփախչի, չկորչի, չգնա»,– գրել է նա։

Նազենին համարում է, որ խելահեղ բան է Սերը, անչափելի ու թթվածնի պես անհրաժեշտ։

«Էս խճճված կյանքի միակ բացատրությունն է Սերը։ Թե չէ էլ ինչի՞...Սիրո մասին կամ գոռա կամ էլ լռիր։ Միջին չկա։ Սերը ոտքից գլուխ ծայրահեղություն է։ Սիրողն էլ՝ ծայրահեղական։ Ես ծայրահեղական եմ։ Պրիմիտիվ ես դառնում, երբ տառեր ես հագցնում Սիրուն։ Սերը մի բառի մեջ ոնց՞ կտեղավորվի ախր... հենց հիմա ես պրիմիտիվ եմ) իմ նախադասություններից կարած «հագուստը» Սիրո հագով չէ»,– նշել է նա։

Ի՞նչ է գրում Նազենի Հովհաննիսյանն իր օրագրում. նա մի հատված է հրապարակել

Դերասանուհին համարում է, որ Սերը մերկություն է սիրում՝ բնության պես։

«Իսկական ու իսկապես ապրողն է սիրում։ Ճզմիր քո մեջ Սերդ, որ քո երակի արյունը դառնա ու հոսի, թե արյուն չունես Սեր էլ չունես, կյանք էլ չունես։ Անարյուն ու անՍեր ապրելը որ հաստատ իմաստ չունի»,– եզրափակել է նա

Դերասանուհու էջի բաժանորդները ոչ միայն հաճոյախոսություններ են շռայլել, այլև մեծ սեր են մաղթել նրան:

Հիշեցնենք, որ Նազենի Հովհաննիսյանն օրեր առաջ հրապարակել էր հոր և մոր հարսանեկան լուսանկարը։