Սարսափելի դեպք Լոռիում. կինը խեղդամահ է արել իր 7-ամյա դստերը

Գյուղում խոսակցություններ են տարածվել, որ կինը ինչ-որ դեղահաբեր է օգտագործած եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Հարթագյուղ համայնքում 30-ամյա կինը խեղդել է իր 7-ամյա դստերը, որը նրա առաջին ամուսնուց է:

Իր երկրորդ ամուսնու հետ կինն ապրում է Երևանում, իսկ գյուղ գնացել էր հորական տուն:

Նա երկրորդ ամուսնու հետ հեռախոսազրույցի ընթացքում տարօրինակ է խոսել ու պատասխանել, որը կասկած է առաջացրել տղամարդու մոտ և նա Երևանից ուղևորվել է Հարթագյուղ: Տեղում հայտնաբերել է, որ կինն իր նախկին ամուսնու և իր երեխային խեղդամահ է արել:

Տղամարդը դրանից հետո էլ է նկատել, որ կինը շարունակում է դրսևորել տարօրինակ վարքագիծ: Անմիջապես զանգահարել է շտապ օգնություն և ժամանած բուժաշխատողներն արձանագրել են երեխայի մահը:

Գյուղում խոսակցություններ են տարածվել, որ կինը ինչ-որ դեղահաբեր է օգտագործած եղել:

Այս պահին տեղում են ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատակիցները: