Ռուբեն Մելիքյանի կարծիքով` իշխանությունը ցանկանում է ստեղծել դատաիրավական համակարգ, որը հլու հնազանդ լինի իրեն։ Եվ հիմքեր չկան հավատալու իշխանությանը, որ նպատակը անկախ դատական համակարգ ստեղծելն է։
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն ապացուցում է` սա լավ ծրագրված գործողություն է, որի նպատակը դատական իշխանությունը նվաճելն է, այլ ոչ թե իրականում առկա խնդիրները լուծելը»,-ասում է Մելիքյանը։
Ինչ ազդեցություն կարող է ունենալ Վահե Գրիգորյանի ընտրվելը Քոչարյանի` ՍԴ ուղարկած գործի վրա
Նրա խոսքով՝ այս գործընթացը սկսվել է մայիսի 19-ն ՝ դատարանների արգելափակմամբ և շարունակվում է մինչև օրս։ Նպատակը մեկն է՝ վերցնել դատական իշխանությունը։
Հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: