Մարալիկցիները մոտ 40 րոպե փակ են պահել Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Գյումրի –Երևան ճանապարհը փակած մարալիկցիները պահանջում են ՀՀԿ–ական ղեկավարի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Շիրակի մարզի Անի համայնքի մի խումբ բնակիչներ հունիսի 21-ի առավոտյան փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Նրանք պահանջում էին համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը և ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնել։

Մարալիկցիները մոտ 40 րոպե փակ են պահել Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Բողոքի ցույցի ժամանակ բնակիչները վիճեցին Երևանից Գյումրի երթևեկող մեքենաների վարորդների հետ, ինչից հետո որոշեցին բացել ճանապարհը՝ պայմանով, որ ի վերջո իրենց հարցը դրական լուծում կստանա, այլապես վաղը կրկին կփակեն ճանապարհը:

«Ճամփեն փակել ենք ու էլի պիտի փակենք, հերիք եղավ, 15 տարի խաբել ու թալանել է, պատժող չկա»,-հայտարարեց բողոքավորներից մեկը:

Մարալիկցիները մոտ 40 րոպե փակ են պահել Գյումրի–Երևան ճանապարհը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում տևական ժամանակ է` պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է, ձևավորվել է 2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում։

Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար։ Գևորգյանը ՀՀԿ անդամ է։

Մարալիկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Արտակ, հեռացի՛ր» կոչով