Կուբանում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է. տեսանյութ

Կրասնոդարի երկրամասում Մի-2 ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ միակ մարդը, որ եղել է ուղղաթիռում, մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Մի–2 ուղղաթիռը դաշտերը մշակելու ժամանակ կոշտ վայրէջք է կատարել Կրասնոդարի երկրամասի Չամլիկսկայա ավանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուղղաթիռում միայն մեկ օդաչու է եղել։ Նա մահացել է։ ՔԿ–ն ստուգում է սկսել», – նշված է հաղորդագրությունում։

Տեղի իշխանությունների տվյալներով` «Յուգ–Ագրո» ընկերությունը ուղղաթիռը ներգրավել է դաշտերը մշակելու համար։ Մի–2–ը պատկանում է այլ կազմակերպության։